Մատչելիության հղումներ

Ուոլես. «Եթե ԱՄՆ-ն է ոչնչացրել Nord Stream-ն, ապա պետք է պատասխան տա դրա համար»


 Nord Stream I անդրջրյա գազատարի պայթյունին հաջորդած գազի արտանետումը Բալթյան ծովում
Nord Stream I անդրջրյա գազատարի պայթյունին հաջորդած գազի արտանետումը Բալթյան ծովում

Եվրոպական խորհրդարանի իռլանդացի պատգամավոր Միք Ուոլեսն ասել է, թե Եվրոպան լռություն է պահպանում ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք» անդրջրյա գազատարի ոչնչացման հարցում:

«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, թե հանրային հետաքննություն է անհրաժեշտ, և դրանից հետո հանկարծ ձայնը կտրել է: Հիմա եվրոպացիները ոչինչ չեն ասում, ակնհայտ է պատճառը՝ նրանք ենթադրում են, որ ամերիկացիների մատը խառն է»,- ասել է պատգամավորը:

Ռուսաստանից մինչև Գերմանիա՝ Բալթյան ծովի հատակով անցկացված Nord Stream-ի երկու գազատարներն անցյալ տարվա սեպտեմբերին են վնասվել: Դա տեղի է ունեցել Շվեդիայի և Դանիայի տարածքային ջրերում:

Այդ երկրների իրավապահները հայտնել են, որ գազատարները վնասվել են «խոշոր սաբոտաժի հետևանքով»:

Իռլանդացի օրենսդիրը նշում է, որ ըստ ամերիկացի հետաքննող լրագրող Սեյմուր Հերշի կատարած «փայլուն վերլուծության», գազատարները պայթեցվել են ամերիկյան գաղտնի ծառայությունների ջանքերով:

Պաշտոնական Վաշինգտոնը կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում, թե ոչ մի կապ չունի Nord Stream-ի վթարի հետ:

Միք Ուոլեսն ասել է, որ պայթեցումներից հետո եվրոպական մամուլում շրջանառվել է վարկած, թե հենց ռուսներն են կատարել դիվերսիան, «սակայն դա բացարձակ անտրամաբանական պնդում է»:

Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Միք Ուոլեսի փոխանցմամբ, «եթե գազատարներն իսկապես ամերիկացիներն են պայթեցրել, ապա նրանք պետք է պատասխան տան այդ ահաբեկչության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG