Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլի. «Ռուսաստանն արդեն պարտվել է այս պատերազմում»


Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվա կապակցությամբ, Թբիլիսի, 24 փետրվարի, 2023թ.
Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվա կապակցությամբ, Թբիլիսի, 24 փետրվարի, 2023թ.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվան նվիրված ելույթում ասել է, թե Ռուսաստանն այն տանուլ է տվել:

«Ռուսաստանն արդեն պարտվել է, չի կարողացել տապալել Ուկրաինայի իշխանությունը, ծնկի բերել ժողովրդին և թուլացնել միջազգային աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նախագահի նստավայրի մոտ Զուրաբիշվիլիի ելույթին ներկա են եղել եվրոպական երկրների դեսպաններ և ուկրաինամետ հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ:

Զուրաբիշվիլին նաև քննադատել է Վրաստանի կառավարությանն Ուկրաինային պատշաճ օգնություն չտրամադրելու համար:

«Սա անհասկանալի է մի երկրի պարագայում, որը նույն հարվածին է ենթարկվել, ընդ որում ոչ մեկ անգամ, երկիր, որը գիտի, թե ինչ է օկուպացիան, ինչ է թշնամու կողմից ինքնիշխանության ոտնահարումը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Թբիլիսիում այսօր ամենուր տեսանելի են ուկրաինական դրոշները և Ռուսաստանը քննադատող գրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG