Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Արցախի նախկին արտգործնախարարների հետ


Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանի և Արցախի ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի, Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին առնչվող հարցեր.

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն վերաբերյալ հարցեր:

Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 74 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց էկոակտիվիստ անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG