Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը


Իրանի սպորտի նախարար Սեյիդ Համիդ Սաջիդի Խազավիին տեղափոխող ուղղաթիռը այսօր վթարի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Բաֆթ քաղաքում՝ վայրէջք կատարելիս, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախարարի վիճակը կայուն է, մյուս ուղևորները թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

«Ուղղաթիռում նախարարի հետ 12 ուղևոր կար, վթարի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը կայուն է», - լրատվամիջոցին հայտնել է հարավ-արևելյան Քերմանի նահանգապետ Մոհամեդ Մեհդի Ֆադաքարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG