Մատչելիության հղումներ

Բելգորոդի շրջանում ՌԴ ՊՆ օդանավ է կործանվել, օդաչուն զոհվել է


Ռուսաստանի ՌՕՈՒ մարտական օդանավ, արխիվ
Ռուսաստանի ՌՕՈՒ մարտական օդանավ, արխիվ

Ուկրաինային սահմանակից Բելգորոդի շրջանում կործանված Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռի օդաչուն զոհվել է, հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սու-25-ը կործանվել է մարտական առաջադրանքն ավարտելուց հետո՝ ետդարձի ճանապարհին։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG