Մատչելիության հղումներ

Տաջիկստանում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


Տաջիկստանում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ, այս գիշեր 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել։

Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժն ուժեղ զգացվել է Սինցզին նահանգի մի շարք բնակավայրերում։

Երկրաշարժի էպիկենտրոնից մինչև 300 կմ հեռավորության վրա կան 10 խոշոր և միջին քաղաքներ, ամենամոտը՝ Խորոգը, էպիկենտրոնից մոտ 160 կմ է հեռու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG