Մատչելիության հղումներ

Լավրովը փետրվարի 27-ին կմեկնի Բաքու


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում կնքել են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

Զախարովան օրեր առաջ ասել է, որ այդ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում և միջազգային ասպարեզում կայունության ապահովման համար:

Նա հայտնել է, որ հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG