Մատչելիության հղումներ

Ադրբեջանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել․ սեյսմիկ ծառայությունը հանգստացնում է քաղաքացիներին


Ադրբեջանում այսօր երկու թույլ երկրաշարժ է արձանագրվել հարավ-արևելքում ընկած իրար մոտ գտնվող Իմիշլիի և Լերիկիի շրջաններում։ Սեյսմիկ ծառայությունը հանգստացնում է քաղաքացիներին։

«Սեյսմիկ ակտիվ տարածաշրջանների համար 3 կամ ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ հազիվ զգացվող կամ չզգացվող երկրաշարժերը նորմալ երևույթ են»,- ԱՊԱ գործակալությանը ասել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տեղեկատվական բաժանի պետ Վյուսալա Ռաֆիգգըզին։

Նա նշել է, որ երկու երկրաշարժերը չեն զգացվել, պարզապես միջազգային կանոններին համաձայն 3 և ավելի բալլ ուժգնության երկրաշարժերի մասին հանրությանը տեղեկացվում է։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանում արձանագրված երկրաշարժերը ընդհանուր ոչինչ չունեն Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG