Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Ադրբեջան


Միացյալ Թագավորության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար Լեո Դոքերթի, արխիվ
Միացյալ Թագավորության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար Լեո Դոքերթի, արխիվ

Բրիտանիայի արտգործնախարարության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար Լեո Դոքերթին այցելել է Ադրբեջան։

«Ես Բաքվում եմ, Ադրբեջանում, որը Մեծ Բրիտանիայի առևտրի և էներգետիկ կարևոր գործընկերն է։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես ևս մեկ անգամ ընդգծել եմ Մեծ Բրիտանիայի հանձնառությունը տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը», - Թվիթերում գրել է բրիտանացի դիվանագետը։

Դոքերթին և Բայրամովը փետրվարի 7-ին հեռախոսազրույց էին ունեցել։

XS
SM
MD
LG