Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին Լուկաշենկոյին մեղադրում է Վրաստանի ինքնիշխանությունը խախտելու մեջ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հադիպումը Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի հետ։

«Լուկաշենկոյի Սուխումի կատարած այցից հետո, որը Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքի անտեսում էր, սա Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ևս մեկ դրսևորում է»,- Թվիթերում գրել է Զուրաբիշվիլին։

Մինսկում կայացած Լուկաշենկո-Բժանիա հադիպումը նախօրեին դատապարտել էր Վրաստանի արտգործնախարարությունը։

Լուկաշենկոն այդ հանդիպմանը զարմացել էր, թե ինչո՞ւ են Վրաստանի իշխանությունները սուր արձագանքում Աբխազիայի ղեկավարի հետ իր հանդիպումներին։ Նրա խոսքերով՝ և՛ Թբիլիսին, և՛ Սուխումին, և՛ Մինսկը, բոլորը պետք է սոսնձվեն, ձգտեն միմյանց։

Մինսկում կայացած հանդիպումից բացի Լուկաշենկոն 2022-ի սեպտեմբերին այցելել էր Աբխազիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG