Մատչելիության հղումներ

Չինացի դիվանագետ Վան Ին ժամանել է Մոսկվա


Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին, արխիվ
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին, արխիվ

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցելու է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Երեկ Վան Ին Բուդապեշտում էր, մինչ այդ մասնակցել է Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովին, որի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ մոսկովյան այցի ընթացքում Վան Ին կհանդիպի նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG