Մատչելիության հղումներ

Դուդան Վարշավայում դիմավորել է Բայդենին


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական արարողակարգով դիմավորում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, Վարշավա, 21 փետրվարի, 2032թ.
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական արարողակարգով դիմավորում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, Վարշավա, 21 փետրվարի, 2032թ.

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայրաքաղաքում դիմավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ով նախօրեին Ուկրաինայից է հասել Վարշավա: Երկու լիդերները քննարկում են Ուկրաինային համատեղ ջանքերով օգնելու հարցը:

Բայդենը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ռուս-ուկրաինական պատերազմում Կիևին անվերապահորեն սատարելու համար:

Դուդայի աշխատակազմից հայտնել են, որ նախագահները կքննարկեն նաև Լեհաստանի անվտանգությանն ու տարածաշրջանում անդրատլանտյան ռազմական դաշինքի դիրքերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նախօրեին Բայդենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և լրացուցիչ օգնություն է խոստացել Ռուսաստանի ագրեսիային ենթարկված երկրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG