Մատչելիության հղումներ

Սալիվան․ «Մոսկվան նախապես տեղեկացվել է Բայդենի այցի մասին»


«Ռուսաստանը նախապես տեղեկացված է եղել նախագահ Բայդենի՝ Ուկրաինա կատարելիք այցի մասին», - այսօր հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Միացյալ Նահանգները, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու նպատակով, Ռուսաստանին տեղեկացրել է Բայդենի՝ Կիև այցելելու մտադրության մասին»,- հայտարարել է Սալիվանը։

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` պաշտոնական Մոսկվան ԱՄՆ նախագահի այցի մասին տեղեկացվել է դրա մեկնարկից հաշված ժամեր առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG