Մատչելիության հղումներ

Առնվազն 18 մարդ մահացել է բեռնատարում, որը պետք է միգրանտներին հասցներ Արևմտյան Եվրոպա


Մահացած միգրանտների դիակները, Լոկորսկո գյուղ, Բուլղարիա, 17 փետրվարի, 2023թ.
Մահացած միգրանտների դիակները, Լոկորսկո գյուղ, Բուլղարիա, 17 փետրվարի, 2023թ.

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից մոտ 17 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Լոկորսկո գյուղի մոտ ոստիկանները հայտնաբերել են փայտանյութ փոխադրող մի բեռնատար, որում եղել են մոտ չորս տասնյակ ապօրինի միգրանտներ:

Բուլղարիայի առողջապահության նախարար Ասեն Մեդեջիևի փոխանցմամբ, այդ մարդկանցից 18-ը սաստիկ ցրտի պայմաններում թթվածնի, ջրի և պարենի պակասից մահացել են, ևս 8-ին կրիտիկական վիճակում փոխադրել են հիվանդանոց:

Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ մարդկանց ապօրինի թրաֆիկինգի հոդվածով:

Բուլղարիան գտնվում է այն ճանապարհին, որով Մերձավոր Արևելքից և Աֆղանստանից դուրս եկած բնակիչները փորձում են հասնել Եվրոպա:

Նրանց մեծ մասը չի մնում Եվրամիության ամենաաղքատ պետությունը համարվող Բուլղարիայում և փորձում է տեղափոխվել Արևմտյան Եվրոպայի ավելի բարեկեցիկ երկրներ: Այդ մարդիկ հաճախ են դիմում թրաֆիկինգի բիզնեսով զբաղվող հանցավոր խմբերի օգնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG