Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարը նշանակվել է ՌԴ Արևելյան զինտարածքի հրամանատար


ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, արխիվ:
ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, արխիվ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում փետրվարի 17-ին տեղադրվել է հաղոորդագրություն, որի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նշանակվել է Ռուսաստանի Արևելյան զինտարածքի հրամանատար:

Հաղորդագրությունում նշվում է, որ Մուրադովն այդ պարտականությունները սկսել է կատարել անցյալ տարվա օգոստոսից:

Մուրադովը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատարն էր և այդ պաշտոնում ծառայել է 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 9-ը:

Նա Ռուսաստանի հերոս է, ժամանակին ծառայել է «թեժ կետերում»՝ Սիրիայում, Չեչնիայում և Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG