Մատչելիության հղումներ

Բուժզննության արդյունքներով՝ Բայդենը «մնում է առողջ, եռանդուն»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, փետրվար, 2023թ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, փետրվար, 2023թ

ԱՄՆ նախագահի բժշկի խոսքով՝ 80-ամյա Ջո Բայդենը կարող է կատարել «իր բոլոր պարտականությունները՝ առանց որևէ բացառության»։

«Նախագահ Բայդենը մնում է առողջ, եռանդուն 80-ամյա տղամարդ, ով կարող է հաջողությամբ կատարել նախագահական պարտականությունները, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարի, պետության ղեկավարի և գերագույն հրամանատարի պարտականությունները», - ասել է Քևին Օ'Քոնորը՝ ամփոփելով ԱՄՆ առաջնորդի բժշկական քննության արդյունքները:

Նշվում է, որ հետազոտության ընթացքում Բայդենի կրծքավանդակից հեռացրել են փոքրիկ գոյացություն, այն ուղարկվել է բիոպսիայի։

Նախագահի բուժզննության արդյունքներն ուշադրության կենտրոնում էին, քանի որ սպասվում է, որ Բայդենը շուտով կհայտարարի 2024 թվականի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին:

ԱՄՆ նախագահի տարիքը շարունակում է մնալ որոշ հանրապետականների քննարկումների առարկա։

XS
SM
MD
LG