Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը ծանոթացել է ադրբեջանական ԶՈՒ-ի համար կառուցվող օբյեկտների շինաշխատանքներին


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է շինհրապարակ, ծանոթացել բանակի համար կառուցվող օբյեկտների շինարարական աշխատանքներին, հայտնում է երկրի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը։

«Զեկուցվել է, որ անձնակազմի ծառայությունն ու ռազմական գործունեությունը կազմակերպելու համար այստեղ կառուցվում են շտաբի շենք, զորանոց, ծառայողական շենքեր, բաղնիք-լվացքատուն, բժշկական կենտրոն և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև բնակելի շենք զինվորականների և նրանց ընտանիքների համար»,-ասվում է հաղորդագրությունում։

Շինարարական աշխատանքների վայրի մասին չի նշվում, Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության համաձայն՝ այդ օբյեկտները կառուցվում են «ազատագրված տարածքներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG