Մատչելիության հղումներ

Եգիպտոսի հատուկ ծառայությունների նախկին սպան դարձել է «Ալ Քաիդայի» նոր առաջնորդը. ՄԱԿ-ի զեկույց


Եգիպտոսի հատուկ ծառայությունների նախկին սպա Սաիֆ ալ-Ադելը, ըստ ՄԱԿ-ի նոր զեկույցի, դարձել է «Ալ Քաիդայի» նոր առաջնորդը։

Ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխը՝ Այման ազ-Զավահիրին, սպանվել է անցած տարի Քաբուլում՝ ամերիկյան հարձակման արդյունքում։

1998 թվականին ԱՄՆ-ի իրավապահները Ադելին մեղադրանք են առաջադրել Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումների համար, որին զոհ է դարձել ավելի քան 200 մարդ, շուրջ 5000-ն էլ վիրավորվել։

ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Աֆրիկայում տեղի ունեցած այդ պայթյուններից հետո եգիպտացի նախկին փոխգնդապետը տեղափոխվել է Իրան և գտնվել «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի պահպանության ներքո։

Վաշինգտոնը 10 միլիոն դոլար էր խոստանում Ադելի գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հերքել է Ադելի՝ Իրանում գտնվելու մասին պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG