Մատչելիության հղումներ

Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից


Լուսանկարը՝ Ումրաշտյանի ՖԲ էջից
Լուսանկարը՝ Ումրաշտյանի ՖԲ էջից

Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է պաշտոնից։

Թե ի՞նչ պատճառաբանությամբ, Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից չմանրամասնեցին։

Փետրվարի 10-ի ուշ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Երևանի Հանրապետության հրապարակում փորձում կանգնեցնել արծաթագույն ամենագնացի վարորդին:

Ավտոմեքենան նախ Կառավարության շենքի մայթեզր բարձրացավ, հետո թեքվեց դեպի Արտգործնախարարության նախկին շենք: Այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցներին չէր հաջողվում կանգնեցել մեքենան, կադրում կրակոցների ձայներ էին լսվում: Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդեց, որ «Համերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Սոցիալական ցանցերում քննադատության սլաքներն ուղղվեցին Պարեկային ծառայությանը՝ մեքենան ժամանակին կանգնեցնել չկարողանալու համար։

XS
SM
MD
LG