Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը գիշերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինային


Պատերազմն Ուկրաինայում, 16-ը փետրվարի, 2023թ.
Պատերազմն Ուկրաինայում, 16-ը փետրվարի, 2023թ.

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ռուսական օդուժն այս գիշեր 32 թևավոր հրթիռ է արձակել, որոնցից 14-ը խոցվել է, հրթիռներից մի քանիսը հասել են նպատակակետերին՝ հարվածելով կենսական նշանակության ենթակառուցվածքներին:

Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում զոհվել է 79-ամյա կին, 7 մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություններ։

Հաղորդվում է նաև Պոլտավայի, Լվովի, Կիրովոգրադի շրջաններին հասցված հարվածների մասին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ռուսաստանը փոխում է հրթիռային հարվածներ հասցնելու իր մարտավարությունը՝ կեղծ թիրախներ է օգտագործում հետախուզություն իրականացնելու նպատակով:

Մոսկվան ուկրաինական կողմի հաղորդումներին չի արձագանքել:

XS
SM
MD
LG