Մատչելիության հղումներ

Հանրապետական Նիքի Հեյլին կառաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, Նյու Յորք, 26-ը նոյեմբերի, 2018թ.
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, Նյու Յորք, 26-ը նոյեմբերի, 2018թ.

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ, Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին հայտնել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին:

Թրամփը նույնպես կարող է առաջադրվել, եթե ի հայտ չգան օրենքի հետ կապված բարդություններ:

Ժամանակին Հեյլին համարվել է Թրամփի զինակիցը և հիմա պատրաստվում է նրան մարտահրավեր նետել:

Ենթադրվում է, որ հանրապետականներից կարող են առաջադրվել նաև նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆլորիդայի ներկայիս նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Նյու Հեմփշիրի ներկայիս նահանգապետ Քրիս Սունունուն և հայտնի մի շարք այլ քաղաքական գործիչներ:

«Դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի նվաճումների ցանկը սարսափելի է: Բայց դա չպետք է մեզ զարմացնի: Վաշինգտոնը մշտապես մեզ հուսահատեցնում է: Դրա համար էլ մեզ անհրաժեշտ է լիդերների նոր սերունդ»,- հայտարարել է Նիքի Հեյլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG