Մատչելիության հղումներ

Վենբին. «ԱՄՆ-ը պետք է պատասխան տա «Հյուսիսային հոսքի» ոչնչացման համար


Գազի արտանետումը «Հյուսիսային հոսք-1» անդրջրյա խողովակաշարի պայթյունից հետևանքով. 27 սեպտեմբերի, 2022թ.
Գազի արտանետումը «Հյուսիսային հոսք-1» անդրջրյա խողովակաշարի պայթյունից հետևանքով. 27 սեպտեմբերի, 2022թ.

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրի, եթե պարզվի, որ ամերիկյան կողմն առնչություն ունի Բալթյան ծովի հատակով Ռուսաստանից մինչև Գերմանիա անցկացված «Հյուսիսային հոսք» գազատար խողովակաշարերի ոչնչացման հետ:

«Հյուսիսային հոսքի» խողովակաշարերը միջազգային կարևոր ենթակառուցվածք են, պայթյունները լուրջ ազդեցություն են գործել ինչպես համաշխարհային էներգետիկ շուկայի, այնպես էլ Բալթյան ծովում շրջակա միջավայրի վրա: Եթե ճիշտ է այն, ինչ ասում է ամերիկացի հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը՝ դա անընդունելի գործողություն է, որի համար պետք է պատասխան տրվի, Միացյալ Նահանգները պարտավոր է պարզաբանումներ տալ»,- ասել է Վենբինը:

Լրագրող Հերշի պնդմամբ, գազատարները ոչնչացրել է ամերիկյան հատուկ ծառայությունների ջոկատը: Վաշինգտոնը հերքում է մեղադրանքը:

Անդրջրյա խողովակաշարերի պայթեցման մասին վկայող գազի արտանետումները գրանցվել են անցած տարվա սեպտեմբերի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG