Մատչելիության հղումներ

Էրդողան. «Դժբախտաբար, աղետի զոհերի թիվն աճում է»


Ռեջեփ Թայիփ Էրդողանն աղետի գոտում, Քահրամանմարաշ, 9 փետրվարի, 2023թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանն աղետի գոտում, Քահրամանմարաշ, 9 փետրվարի, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր տեսաուղերձով դիմել է Դուբայում գումարված Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի մասնակիցներին և հայտնել փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման ընթացքի մասին:

«Դժբախտաբար, զոհերի թիվն աճում է: Փրկարարները կարողացել են փլատակներից ողջ հանել ավելի քան 8 հազար մարդու: Տուժել է ավելի քան 81 հազար բնակիչ, նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից»,- ասել է Էրդողանը:

Նա հավաստիացրել է, որ Թուրքիան «երբեք չի մոռանա դժվար պահին մեկնած օգնության ձեռքը»:

Էրդողանն իր ուղերձում զոհերի թիվը չի նշել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհերի թիվը գերազանցել է 31 հազար 640-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG