Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային փոխանցել F-16-եր կամ վերաարտահանման թույլտվություն տալ. FT


Ամերիկյան արտադրության F-16 մարտական օդանավ, արխիվ
Ամերիկյան արտադրության F-16 մարտական օդանավ, արխիվ

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային փոխանցել ժամանակակից F-16 կործանիչներ կամ թույլտվություն տալ դրանց վերաարտահանման համար, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները Վաշինգտոնում։

Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաները խոստովանում են, որ հավանաբար Կիևին կտրամադրեն «ավելի առաջադեմ ավիացիան, քանի որ պատերազմը ձգձգվում է, կամ գոնե կանաչ լույս կտան այլ երկրներից F-16-երի տեղափոխմանը»:

Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռների տրամադրման հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Կիևի համար կործանիչների մատակարարման հարցը «ոչ պակաս կարևոր» է, քան զինամթերքի մատակարարման հարցը, նշել են FT-ի զրուցակիցները։

XS
SM
MD
LG