Մատչելիության հղումներ

Այս տարի նշվում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի 20-րդ հոբելյանը և հայ կինոյի 100-ամյակը


«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի նշում է հիմնադրման 20-րդ հոբելյանը։ Նշվում է նաև հայ կինոյի 100-ամյակը։ Այս կրկնակի հոբելյանները հայ կինոգործիչները կնշեն չսահմանափակվելով՝ միայն Հայաստանում կայանալիք մի շարք հոբելյանական իրադարձությոuններով։

«Նախատեսել ենք միջազգային ծրագրերի շարք տարբեր կինոփառատոններում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Հոբելյանական այս երկու իրադարձություններին նվիրված միջազգային ծրագրերի շարքը մեկնարկեց հունվարի վերջին Իտալիայում արդեն 23-րդ անգամ անցկացվող Sudestival միջազգային կինոփառատոնի ընթացքում, որի շրջանակներում մեկնարկեց հոբելյանական կինոծրագրերի շարքը։ Փետրվարի 3-5 անցկացվեց հայ ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն. - «Մեր ժամանակակից ռեժիսորների տարբեր կինոյի տեսակների, ժանրերի և թեմատիկ բազմազանություն ունեցող»:

Ցուցադրվել են վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված և փառատոնի ղեկավարության կողմից ընտրված հետևյալ ֆիլմերը՝ ռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» ֆիլմը, Հարություն Խաչատրյանի «Արտիստ երեք գերեզմանները», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» և մի շարք այլ ֆիլմեր։ Ուշագրավ է, որ ֆիլմերի ցուցադրությունը մեծ արձագանք գտել ոչ միայն փառատոնի մասնակիցների և հանդիսատեսի կողմից, այլ նաև տեղական իշխանությունների։

Մասնավորապես՝ Մոնոպոլի քաղաքում,Կարեն Ավետիսյանի փոնցմամբ՝ «եղավ ընդունելություն ու հանդիպում քաղաքային իշխանությունների, տարբեր քննարկումներ, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև ներկայիս տխուր իրադարձությունների, բլոկադայի, որը տիրում է Արցախում: Այսինքն՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային հարցեր, մշակույթի դերն ու նշանակությունը և գործիքակազմը տվյալ հարցերի համատեքստում»:

Ինչ վերաբերում է այս տարի հուլիսին մեկնարկելիք «Ոսկե Ծիրան» միջազգային 20-րդ փառատոնին, ապա ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավար և գործադիր տնօրենը նշեց. - «Սկսել ենք աշխատանքները, փակագծեր դեռևս, իհարկե, չկան բացելու, որովհետև դեռ շատ ժամանակ կա մինչև մեկնարկը, ավանդաբար դա հուլիսի երկրորդ շաբաթն է, բայց կրկնակի հոբելյանները, որոնց մասին խոսեցի, չափազանց պարտավորեցնող են, և կարծում եմ՝ նաև կավելացնեն հանդիսատեսի սպասումը 20-րդ «Ոսկե ծիրանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG