Մատչելիության հղումներ

Հաքերները խափանել են Իրանի նախագահի տոնական ուղերձի հեռարձակումը


Հաքերներն այսօր խափանել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ իսլամական հեղափոխության 44-ամյակի առթիվ տեսագրված տոնական ուղերձի հեռարձակումը պետական հեռուստատեսության եթերում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ռաիսիի ուղերձի հեռարձակումը ընդհատվել է մոտ մեկ րոպեով։ Նախագահի փոխարեն էկրանին հայտնվել է իրանական ընդդիմության հետ կապեր ունեցող հաքերային խմբի տարբերանշանը, իսկ կադրից դուրս «Մահ իսլամական հանրապետությանը» վանկարկումներ են հնչել։

Նախագահ Ռաիսիի ուղերձը հեռարձակվել է նաև Թեհրանի կենտրոնական Ազադի հրապարակում, որտեղ հեղափոխության օրվա առթիվ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքված եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG