Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ժամանել են աղետի գոտի


Ադրբեջանցի փրկարարների խմբերը Թուրքիայում
Ադրբեջանցի փրկարարների խմբերը Թուրքիայում

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովն այսօր ժամանել են երկրաշարժից տուժած թուրքական Կահրամանմարաշ քաղաք, որտեղ շարունակվող որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ադրբեջանցի փրկարարները։

APA գործակալության փոխանցմամբ՝ նախարարներն այցել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կահրամանմարաշում տեղակայված դաշտային հոսպիտալ։

«Մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի եղբայրներին և քույրերին այս աջակցության համար։ Ադրբեջանի հետ ընդհանուր են թե՛ մեր ուրախությունը, թե՛ վիշտը և թե՛ հաղթանակները», - դիմելով ադրբեջանցի փրկարարներին՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG