Մատչելիության հղումներ

Ադրբեջանական նավթի հոսքը Թուրքիայից կվերսկսվի միայն հաջորդ շաբաթավերջին


Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարը
Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարը

Ադրբեջանական նավթի հոսքը Թուրքիայից կվերսկսվի միայն հաջորդ շաբաթավերջին, British Petroleum-ը (BP) հայտարարել է, որ Ջեյհան նավահանգստում ուսումնասիրությունները շարունակվում են։

Ավելի վաղ հաղորդվել է՝ մասնագետները մտավախություն ունեն, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կարող են խախտումներ գտնվել նաև թուրքական Ջեյհան նավահանգստում, որտեղից էլ արտահանվում է ադրբեջանական նավթը։

Ջեյհանը օրական մատակարարում է ավելի քան 1 մլն բարել հում նավթ, որի գրեթե 60 տոկոսը հոսում է Ադրբեջանից, իսկ մնացածը՝ Իրաքից։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի բաժնետոմսերի 30,1 տոկոսը պատկանում է BP-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG