Մատչելիության հղումներ

Տրետյակովյան պատկերասրահի տնօրենը հրաժարական է տվել


Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովա, արխիվ
Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովա, արխիվ

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի տնօրենը լքում է պաշտոնը։ Ռուսաստանյան հեղինակավոր արվեստի թանգարանի ղեկավար Զելֆիրա Տրոգուլովան հրաժարական է տվել պատերազմին աջակցող խմբերի կողմից իր հասցեին քննադատությունների ֆոնին։

2015 թվականից թանգարանը ղեկավարող Տրոգուլովան առայժմ չի մեկնաբանել իր հեռացումը։

Անցած նոյեմբերին պատկերասրահում չեղարկվել էր Մոսկվայի ժամանակակից արվեստի բիենալեն՝ պատճառների թվում նշվել էր «ցուցանմուշների անհամապատասխանությունը տարածքին»։ "Комсомолская правда" թերթը, մինչդեռ, գրել է, որ պատկերասրահի ղեկավարությունը դեմ է արտահայտվել Դոնեցկի և Լուգանսկի արվեստագետների հայրենասիրական բնույթի աշխատանքների ցուցադրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG