Մատչելիության հղումներ

Հռոմի պապն աղոթել է երկրաշարժի զոհերի համար և բոլորին խնդրել օգնել Թուրքիային և Սիրիային


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկան, 8 փետրվարի, 2023թ.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկան, 8 փետրվարի, 2023թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Վատիկանում աղոթել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի համար և հանրային ընդունելությանը ներկա մյուս հավատացյալներին կոչ է արել միանալ աղոթքին:

«Մտքովս երկրաշարժից ծանր տուժած Թուրքիայի և Սիրիայի քաղաքացիների հետ եմ, ովքեր ենթարկվել են հազարավոր զոհերի և վնասվածքների պատճառ դարձած երկրաշարժին: Աղոթում եմ զոհերի ընտանիքների համար և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ավերիչ բնական արհավիրրքից: Շնորհակալ եմ օգնություն հասցրած բոլոր մարդկանց, բոլորին կոչ եմ անում համերաշխություն դրսևորել այդ երկու երկրներին: Եկեք աղոթենք, որ մեր քույրերը և եղբայրները կարողանան վերապրել այս ողբերգությունը և խնդրենք Սուրբ Մարիամին պաշտպանել նրանց»,- ասել է Ֆրանցիսկոսն իր աղոթքում:

Իտալիայի կաթոլիկ եղեղեցին 500 հազար եվրո է տրամադրել աղետյալներին օգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG