Մատչելիության հղումներ

Սիրիայում երկրաշարժից զոհվել է առնվազն 1250 և վիրավորվել է 2054 բնակիչ


Սգավորները հողին են հանձնում երկրաշարժի զոհերին, Ջանդարիս, Հալեպի շրջան, Սիրիա, 8 փետրվարի, 2023թ.
Սգավորները հողին են հանձնում երկրաշարժի զոհերին, Ջանդարիս, Հալեպի շրջան, Սիրիա, 8 փետրվարի, 2023թ.

Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 1250-ի, վիրավորվել է առնվազն 2054 մարդ: Այդ տվյալներն, ըստ Al Ekhbarya հեռուստակայանի, հաղորդել է Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշը:

Al Jazeera հեռուստակայանը պնդում է, որ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1280-ի: Ենթադրվում է, որ թիվը կավելանա, քանի որ հարյուրավոր մարդիկ տակավին գտնվում են փլուզված շենքերի ավերակների տակ:

Նախօրեին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ Սիրիայում երկրաշարժից զոհվել է ավելի քան 1500 և վիրավորվել է ավելի քան 3500 բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG