Մատչելիության հղումներ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7100-ը


Աղետը վերապրածները և զոհվածները, Քահրամանմարաշ, Թուրքիա, 7-ը փետրվարի, 2023թ.
Աղետը վերապրածները և զոհվածները, Քահրամանմարաշ, Թուրքիա, 7-ը փետրվարի, 2023թ.

Նախագահ Էրդողանը մեկնում է աղետի գոտի:

Թուրքիայում փետրվարի 6-ի երկու հզոր երկրաշարժերի զոհերի թիվը այսօր տեղական ժամանակով ժամը 10:35-ի դրությամբ կազմել է 7 հազար 108, վիրավորների թիվը 40 հազար 910 է: Այդ տվյալները հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը:

Anadolu գործակալությունը փոխանցում է, որ ըստ թուրք մասնագետների՝ Քահրամանմարաշում փետրվարի 6-ին տեղի է ունեցել ոչ թե մեկ ավերիչ երկրաշարժ և հաջորդած ուժեղ հետցնցում, այլ երկուսը՝ մեկը՝ 7.7 մագնիտուդով, տեղական ժամանակով առավոտյան 4:17-ին, և մյուսը՝ 7.6 մագնիտուդով, ժամը13:24-ին:

Մեծ կորուստներ են ոչ միայն Քահրամանմարաշում, այլև Գազիանթեպում, Դիյարբեքիրում, Շանլիուրֆայում, Ադանայում, Հաթայում, Մալաթիայում և այլ վայրերում:

Ավերվել է առնվազն 5 հազար 775 բնակելի շենք: Աղետի գոտի է ուղարկվել 50 հազար 818 վրան: Բեռներ և փրկարարների խմբեր աղետի գոտի են ուղարկվել 110 ինքնաթիռներով:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է աղետի գոտի՝ տեղում իրավիճակը գնահատելու համար:

Էրդողանն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարել:

XS
SM
MD
LG