Մատչելիության հղումներ

Իրանը տեսանյութ է հրապարակել ռազմական կործանիչների ստորգետնյա բազայից


Արխիվ
Արխիվ

Իրանի զինված ուժերը տեսանյութ են հեռարձակել ռազմական կործանիչների ստորգետնյա բազայից՝ ցուցադրելով թունելներով բազայից դուրս եկող կործանիչներ ու այնտեղ պահվող հրթիռներ։

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին ասել է․ «Մեր թշնամիները, որոնք սովորաբար սխալ տեղեկություններ ունեն, երբեմն պետք է տեսնեն, թե ինչի ենք մենք ընդւնակ։ Դա կօգնի խաղաղություն պահպանել աշխարհում և տարածաշրջանում»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին ասել է, թե սիոնիստական ռեժիմից բացի, եթե հարևան կամ աշխարհի որևէ երկիր կամ տարածք որպես բազա օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այդ բազան կենթարկվի Իրանի ծանր հարձակմանը։

Հրթիռների մասին խոսել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Համիդ Վահեդին, ասելով, որ հրթիռները մշակվել են իրանական օդանավերը հակառակորդի ռադարներից հեռու պահելու համար։ «Այս հրթիռների մարտագլխիկները մեծ պայթյունի ուժ ունեն և կարող են ոչնչացնել ուժեղ ամրությունները»,- ասել է Համիդ Վահեդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG