Մատչելիության հղումներ

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ԱԳՆ խոսնակ


Հայաստանն այսօր փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին, հայտնում է Արտգործնախարարության խոսնակը:

Երկուշաբթի վաղ առավոտյան 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Զոհերի թիվը գերազանցում է հինգ հազարը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ թե՛ Թուրքիայի և թե՛ Սիրիայի պարագայում տեղեկատվությունը դեռևս շատ հեռու է ամբողջական լինելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG