Մատչելիության հղումներ

Խորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան


Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Խորվաթիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG