Մատչելիության հղումներ

Լեհաստանը էլեկտրոնային պատնեշ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին


Լեհաստան - Փշալարը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին, նոյեմբեր, 2022թ.
Լեհաստան - Փշալարը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին, նոյեմբեր, 2022թ.

Մարտին Լեհաստանը կսկսի էլեկտրոնային պատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, հայտնել է երկրի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Աննա Միխալսկան։

«Կալինինգրադի մարզի հետ սահմանին էլեկտրոնային պատնեշի համակարգը կգործի ցամաքային սահմանի մոտ 200 կիլոմետրի վրա», - ասել է Միխալսկան:

Միաժամանակ, Լեհաստանի սահմանապահ ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի հետ սահմանին իրավիճակը «կայուն է ու հանգիստ»։

Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին լեհ-ռուսական սահմանին լեհ զինվորականները սահմանապահների խնդրանքով ժամանակավոր փշալարեր էին տեղադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG