Մատչելիության հղումներ

Նեթանյահուն չի բացառել Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության հարցը ուսումնասիրության փուլում է։

«Զենքի մատակարարման հարցը դիտարկվել և մերժվել է Իսրայելի նախորդ կառավարության կողմից, ես կուսումնասիրեմ այս թեման և կտամ պատասխան, որը ընդունելի եմ համարում»,- ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ որոշումը կընդունվի՝ «հաշվի առնելով Իսրայելի ազգային շահերը»։

Նա հավելել է, որ Երուսաղեմը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG