Մատչելիության հղումներ

Պատերազմի ընթացքում ավելի քան 131 հազար ռուսաստանցի զինծառայող է զոհվել, պնդում է Կիևը


Ուկրաինան հայտնել է, որ պատերազմի ընթացքում մոտ 131 հազար 300 ռուսաստանցի զինծառայող է զոհվել, նրանցից 700-ն՝ անցած երկու օրում:

Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ ռուսները կորցրել են 3220 հրասայլ, 6405 զրահամեքենա և 2226 հրետանային համակարգ:

Ընթացող պատերազմի պայմաններում անկախ աղբյուրները չեն կարող հերքել կամ հաստատել այդ տվյալները: Արևմուտքի փորձագետների տվյալներով՝ Ուկրաինայում զոհված և վիրավորված ռուսաստանցի զինծառայողների ընդհանուր թիվը մոտեցել է 200 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG