Մատչելիության հղումներ

Երևանը պետք է սեղմի Բաքվի և Անկարայի մեկնած «խաղաղության ձեռքը». Աքար


Հայաստանը պետք է սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների «պարզած խաղաղության ձեռքը», Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Ըստ նրա՝ արտաքին ազդեցությամբ պայմանավորված «երազներում մնալը» տրամաբանական մոտեցում չէ։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի այս հնարավորությունից»,- ասել է Հուլուսի Աքարը:

Թուրք նախարարը նաև նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը շարունակ մերժվում է Հայաստանի կողմից, և դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհները արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության տեսանկյունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG