Իրանի իշխանությունները համաձայնեցին գրավի դիմաց ազատ արձակել աշխարհահռչակ կինոբեմադրիչ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակների դափնեկիր Ջաֆար Փանահիին:
Արվեստագետը հայրենիքում 6 տարվա ազատազրկման է դատապարտված 2010 թվականի հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներին աջակցելու համար:
Նախօրեին, երբ իշխանությունները մերժել են նրան գրավի դիմաց ազատելու դիմումը, Փանահին «չոր հացադուլ» է հայտարարել՝ հրաժարվելով ոչ միայն սննդից, այլև ջրից:
Իրանի կինոգործիչների միությունը հայտարարել է, որ Փանահիի ազատման համար պայքարել են նրա ընտանիքը, փաստաբանները և կինոյի բնագավառի աշխատակիցները:
Այնուամենայնիվ, գրավի դիմաց ազատումը ժամանակավոր որոշում է, և գործի նոր քննությունից հետո իշխանությունները վերստին կարող են արվեստագետին բանտ վերադարձնել: