Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն քննադատել է Թուրքիայում հյուպատոսարանները փակած երկրներին


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայում հյուպատոսարանները վերջերս փակած արևմտյան երկրներին մեղադրել է դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար:

Մի շարք երկրներ փակել են հյուպատոսարանները՝ դա պատճառաբանելով անվտանգության երաշխիքներ չստանալու հանգամանքով:

«Անկախ ամեն ինչից, այդ հայտարարությունները միտումնավոր են արվել: Մենք նախազգուշացրել ենք, որ եթե նրանք շարունակեն այդպես գործել և մեզ չներկայացնել համապատասխան տեղեկություններ ու փաստաթղթեր, ապա մենք կդիմենք այլ քայլերի»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարություն են կանչվել գլխավոր հյուպատոսարանները փակած Բելգիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի դեսպանները:

Թուրքական կողմը նրանց հայտնել է, որ «Թուրքիայում ամբողջությամբ երաշխավորված է օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG