Մատչելիության հղումներ

Պետր Պավել. «Ուկրաինային զենք տալու հարցում միակ սահմանափակումը պետք է միջուկային սպառազենը լինի»


Չեխիայի ընտրյալ նախագահ Պետր Պավելը
Չեխիայի ընտրյալ նախագահ Պետր Պավելը

Չեխիայի ընտրյալ նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Ուկրաինային զենք տրամադրելու հարցում ոչ մի սահմանափակում չպետք է լինի: Այդ մասին նա ասել է Bloomberg հեռուստակայանին տված հարցազրույցում:

«Մենք չպետք է ինչ-որ շեմ սահմանենք Ուկրաինային զենք ու տեխնիկա տալու հարցում: Միակ բացառությունը պետք է միջուկային սպառազենը լինի»,- ասել է Պավելը:

Նա ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ն չպետք է ուղիղ եղանակով մասնակցի ռուս-ուկրաինական պատերազմին:

Պետր Պավելը Չեխիայի բանակի պաշտոնաթող գեներալ է, ժամանակին ղեկավարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն և Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նա Չեխիայի նախագահի պաշտոնը կստանձնի այս տարվա մարտի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG