Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Գրուշկո. «Ռուսաստանը չի վերադառնա Եվրոպայի խորհուրդ»


ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, արխիվ,
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, արխիվ,

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն ասել է, թե Եվրոպայի խորհուրդն այլևս այն կազմակերպությունը չէ, որի նպատակն է հասնել եվրոպական ժողովուրդների միասնությանը, հետևաբար, Ռուսաստանն այդ կառույց չի վերադառնա: Այդ մասին փոխնախարարն ասել է «Պառլամենտսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում, որն այսօր է լույս տեսել:

«Հիշեցնեմ, որ ըստ Եվրոպայի խորհրդի Կանոնադրության առաջին հոդվածի, կազմակերպությունը ստեղծվել է եվրոպական ժողովուրդների «մեծ միասնությանը հասնելու» համար: Արևմուտքի ջանքերով, այն այժմ լրիվ հակառակն է անում: Այդպիսի կազմակերպություն, որը վերածվել է Եվրամիության յուրօրինակ «հանդերձարանի», վերադառնալ չի կարելի նույնիսկ անսահման երևակայություն ունենալու դեպքում», - ասել է Գրուշկոն:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գրուշկոյին նշանակել է խորհրդարանում Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ, որը պետք է մասնակցի Ռուսաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի չեղարկման հարցով քննարկումներին:

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դուրս է եկել 2022 թվականի մարտին: Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն այն ժամանակ պարզաբանել է, թե «ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները չարաշահում են Եվրոպայի խորհրդում իրենց մեծամասնությունը և հետևողականորեն այդ կազմակերպությունը դարձնում են հակառուսական քաղաքականության գործիք, հրաժարվում են հավասար երկխոսությունից և այն բոլոր սկզբունքներից, որոնց հիման վրա ստեղծվել է այս համաեվրոպական կառույցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG