Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կմիանա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մահապատժի արգելման արձանագրությանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի խորհրդում երկրի մշտական ներկայացուցիչ Ֆահրադին Իսմայլովին կարգադրել է ստորագրել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է այդ մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին պաշտոնապես տեղեկացնելու հանձնարարություն:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը միացած երկրում մահապատիժ չի կարող ի կատար ածվել անկախ որևէ հանգամանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG