Մատչելիության հղումներ

Կրամատորսկում հրթիռակոծության հետևանքով բազմաբնակարան շենք է փլվել


Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Կրամատորսկում, 2-ը փետրվարի, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Կրամատորսկում, 2-ը փետրվարի, 2023թ.

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում հրթիռակոծության հետևանքով բազմաբնակարան շենք է փլվել։ Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի խոսքով՝ առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել։ Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ փլատակներում ևս մարդիկ կան:

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական զորքերն «Իսկանդեր-Կ» հրթիռով հարվածել են քաղաքի բնակելի հատվածին՝ վնասելով առնվազն 8 բազմաբնակարան շենք։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հրթիռակոծությունը։

Կրամատորսկը ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ է, քաղաքը գտնվում է Բախմուտ քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, որը ռուսական ուժերի հարձակման թիրախում է, քաղաքի շուրջ պատերազմի մեկնարկից ի վեր ամենակատաղի մարտերն են մղվում:

XS
SM
MD
LG