Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է մենախուց


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնու թիմակիցները այսօր տեղեկացրել են, որ նա վեց ամսով տեղափոխվել է մենախուց։

Այստեղ պահման պայմանները շատ ավելի խիստ են, և դատապարտյալները այստեղ հայտնվում են միայն բանտային ռեժիմի կոպիտ խախտումների համար։ Նավալնուն մենախուց տեղափոխելու որոշումը կայացվել է նրա՝ պատժիչ մեկուսարանից դուրս գալուց անմիջապես հետո։

Ռուսաստանցի ընդդիմադիրը մեկուսարանում էր հայտնվել հունվարի 25-ին՝ 11-րդ անգամ վերջին կես տարվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG