Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը


Թուրք-իրանական սահման, արխիվ
Թուրք-իրանական սահման, արխիվ

Այսօր վաղ առավոտյան հթրիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը։ Այդ փաստը հաստատել են Իրաքի իշխանությունները, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ժամանակ առ ժամանակ նման հարձակումներ լինում են, և մենք պատասխանում ենք դրանց։ Այս դեպքում էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են», -հայտարարել է Աքարը։

Թուրքական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները АP գործակալությանը տեղեկացրել են, որ հրթիռակոծության հետևանքով ռազմակայանում տեղակայված թուրք զինվորականներից որևէ մեկը չի տուժել։

«Ընդհանուր առմամբ ռազմակայանի ուղղությամբ ութ հրթիռ է արձակվել, որոնցից երկուսը պայթել են դրա ներսում», - տեղեկացնում է գործակալությունը՝ հավելելով, որ Իրաքում գործող զինված խմբավորումներից և ոչ մեկը հարձակման պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG