Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնում կազմակերպել Բայրամով-Միրզոյան հանդիպում՝ բանակցելու պայմանագրի շուրջ


Մոսկվան հայտարարում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ կազմակերպելու պատրաստակամության մասին։

Այս հարցը քննարկվել է այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, հավելելով, որ այս համատեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի համար։

Կողմերը շարունակել են Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG