Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքում է Բորիս Ջոնսոնի՝ Պուտինի սպառնալիքների մասին հայտարարությունը


Կրեմլը հերքում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրթիռային հարվածների վերաբերյալ սպառնալիքների մասին հայտարարությունը։ Այս մասին Միացյալ Թագավորության նախկին վարչապետը հայտարարել էր BBC-ի նկարահանած «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում, որի ամբողջական տարբերակը հեռուստաընկերության եթերում հեռարձակվելու է այսօր երեկոյան։

Ըստ Ջոնսոնի՝ ուկրաինական պատերազմից առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը նշել է. «Բորի՛ս, ես չեմ ցանկանում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռներին ընդամենը մեկ րոպե է անհրաժեշտ լինելու»։

«Հրթիռային հարվածներ հասցնելու որևէ սպառնալիք չի հնչել։ Ռուսաստանի նախագահը պարզապես հայտարարել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - հակադարձել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կա՛մ սա մտածված սուտ է Ջոնսոնի կողմից, կա՛մ էլ նա պարզապես չի հասկացել, թե ինչ էր իրեն ասում նախագահ Պուտինը», - հավելել է Կրեմլի խոսնակը։

Reuters-ի տեղեկություններով՝ BBC-ի ֆիլմում հիշատակված հեռախոսազրույցը կայացել է Ուկրաինա ռուսական ներխուժումից մոտ երեք շաբաթ առաջ՝ 2022 թվականի փետրվարի 2-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG