Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախագահի Բաքու այցի արդյունքում մի շարք երկկողմ փաստաթղթերն են ստորագրվել


Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի, արխիվ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի, արխիվ

Եգիպտոսի և Ադրբեջանի նախագահների միջև այսօր Բաքվում կայացած բանակցությունների ավարտին երկու երկրները մի շարք փաստաթղթեր են ստորագրել:

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պաշտոնական երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել նախօրեին։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երկու երկրների միջև առևտրի, արդյունաբերության, ջրային ռեսուրսների կառավարման և մշակույթի ոլորտներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել։

Ադրբեջանից հետո Եգիպտոսի առաջնորդը մտադիր է այցելել Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG